Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույր Քայլի Ջեները հղի է

09:25   23 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույր Քայլի Ջեները ու նրա 25-ամյա բոյֆրենդ Թրեվիս Սքոթը պատրաստվում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն, հայտնում է TMZ-ը։

Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հենց զույգն է այս նորությունը հայտնել իրենց ընկերներին այս ամիս Day N Night Fest փառատոնի ժամանակ։

«Նրանք այդ նորությունն ընկերներին մի քանի շաբաթ առաջ են հայտնել։ Նրանց ազգականները արդեն վաղուց են տեղյակ։ Քայլին շատ հուզված է։ Քայլիի համար հղիության մասին նորությունը անսպասելի էր, բայց նա հիացած է դրանից»,- հայտնել է աղբյուրը։

Ըստ լուրերի՝ Քայլին պետք է աղջիկ լույս աշխարհ բերի, 2018-ի փետրվարին։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ու Թրեվիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլին։



© NEWS.am STYLE