Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խարլամովը կատարել են Երեւանի մասին երգ Comedy Club-ում «Նոր ալիքի» «քասթինգի» ժամանակ

10:15   23 սեպտեմբերի, 2017

Comedy Club-ի նոր եթերաշրջանի նոր թողարկման մեջ (խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ դիտել թողարկումը՝ հաստատ կբարձրացնի ձեր շաբաթօրյա, բայց, ցավոք, աշխատանքային օրվա տրամադրությունը) Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խարլամովը ցուցադրել են հերթական գլուխգործոցը՝ «Նոր ալիքի քասթինգ» անվանումով։

Երկու Գարիկների կատարմամբ քասթինգների շարքն արդեն կուլտային տեսարաններ են ՝ հումորի վարպետներն այս անգամ էլ հուսախաբ չեն անում (դիտել 49-րդ րոպեից ամբողջ տեսարանը, 53-րդ րոպեից՝ Երեւանի մասին շատ «յուրօրինակ» երգը) ։



© NEWS.am STYLE