Երիտասարդություն՝ մի կողմ քաշվիր. Կլաուդիա Շիֆերը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը՝ Versace-ի ցուցադրությանը

12:10   23 սեպտեմբերի, 2017

Միլանի այս Նորաձեւության շաբաթը դեռ շատ երկար կհիշվի՝ Դոնաթելլա Վերսաչեի վառ երեւակայության շնորհիվ: Նա որոշել է պոդիում բարձրացնել մոդելների, որոնք 1990-ականների խորհրդանիշն են:

Ամեն օր չէ, որ կարելի է պոդիումին տեսնել 48-ամյա Հելենա Քրիսթենսենին, 47-ամյա Կլաուդիա Շիֆերին, 51-ամյա Սինդի Քրոուֆորդին, 47-ամյա Նաոմի Քեմփբելին, 49-ամյա Կարլա Բրունիին:

Բոլոր այս մոդելները ժամանակին աշխատել են Ջանի Վերսաչեի հետ եւ եկել են՝ վարպետին հարգանքի տուրք մատուցելու:

Նման նոկաուտից հետո դժվար է ուշքի գալ:

Դոնաթելլան անձամբ է բեմ դուրս եկել՝ նորաձեւության աշխարհի լեգենդների հետ ողջունելու Versace-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրության հյուրերին ողջունելու:

Իսկ հավաքածուն ներկայացրել են Դաուտցեն Քրեզը, Նատաշա Պոլին, Քենդալ Ջեները, Ջիջի եւ Բելլա Հադիդները, Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը:

Դաուտցեն Քրեզ

Նատաշա Պոլի

Քենդալ Ջեներ

Ջիջի Հադիդ

Բելլա Հադիդ

Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP-ի, Invision-ի, Reuters-ի, WireImage-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի



© NEWS.am STYLE