Անի Լուպեն՝ բացասական կերպարների եւ իր երազած դերի մասին

12:35   23 սեպտեմբերի, 2017

«Կինոյի մասին» խորագրի այսօրվա հերոսուհին դերասանուհի Անի Լուպեն է, որն այս շրջանում նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում: Դերասանուհին պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին՝ վերջում առանձնացնելով նաեւ իր ամենասիրելի 5 ֆիլմերը.

«Սիրում եմ դիտել դրամա եւ մելոդրամա ժանրի ֆիլմեր: Ինչպես նաեւ դիտում եմ այն ֆիլմերը, որոնք հիմնված են իրական փաստերի վրա: Ամեն օր նայում եմ ֆիլմեր»,-ասում է Անին՝ հավելելով, որ հոլիվուդյան բոլոր ռեժիսորների հետ էլ կցանկանար համագործակցել, իսկ որպես երանելի կերպար, որին կցանկանար մարմնավորել, նշեց Jesus Christ ռոք օպերայից Մագդալենային:

Հայ դերասանուհին հետեւում է նաեւ հոլվուդյան հայտնիների աշխատանքներին, սակայն նրանցից առանձնացրեց հատկապես մեկին.

«Շատ դերասաններ կան, որոնց հավանում եմ, չեմ կարող նրանց բոլորի անունները տալ, սակայն մեկին կնշեմ, քանի որ նրան բոլորից շատ եմ սիրում: Խոսքը Խավիեր Բարդեմի մասին է»,-ասում է դերասանուհին, որն առավել սիրում է մարմնավորել բացասական կերպարների.

«Ինձ միշտ հետաքրքրել է այդ կերպարների հոգեբանությունն ու բնավորությունը»,-ասում է Անին:

Իսկ որպես սիրելի ֆիլմեր՝ դերասանուհին առանձնացրեց հետեւյալ ժապավենները. ««Մոդի»/Maudie, «Սիրո խաբկանք», Biutiful, «Մեծ աչքեր» եւ «Օվկիանոսի լույսը». ինչո՞ւ նշեցի այս ֆիլմերը՝ որովհետեւ, իսկապես, շատ եմ սիրում դիտել դրանք»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անի Լուպեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE