51-ամյա Սինդի Քրոուֆորդը՝ 16-ամյա դստեր հետ Vogue Italia-ի երեկույթին

16:05   23 սեպտեմբերի, 2017

Գեղեցկուհի մոդել Սինդի Քրոուֆորդը գեղեցկուհի դուստր ունի՝ Քայա Գերբերը, որն այս տարի նվաճել է պոդիումը եւ 16 տարեկանում արդեն կարող է իրեն պրոֆեսիոնալ մոդել կոչել:

Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քայան արդեն մասնակցել է Moschino-ի, Prada-ի եւ Fendi-ի ցուցադրություններին: Իսկ հետո հերթը Versace-ինն էր, որի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրության ժամանակ Քայան պոդիում է բարձրացել դեղին հագուստով:

Սակայն ցուցադրության անակնկալը 48-ամյա Հելենա Քրիսթենսենի, 47-ամյա Կլաուդիա Շիֆերի, 51-ամյա Սինդի Քրոուֆորդի, 47-ամյա Նաոմի Քեմփբելի եւ 49-ամյա Կարլա Բրունիի մասնակցությունն էր:

Ցուցադրությունից հետո մայր ու աղջիկ մասնակցել են Vogue Italia-ի երեկույթին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի, Reuters-ի, Getty-ի



© NEWS.am STYLE