«Կիրքն իմ գենետիկայում է». Խուլիո Իգլեսիասը դարձավ 74 տարեկան (ֆոտո/վիդեո)

16:25   23 սեպտեմբերի, 2017

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում իսպանացի հայտնի երաժիշտ եւ երգիչ Խուլիո Իգլեսիասը: Երգիչը դարձավ 74 տարեկան:

Խուլիո Իգլեսիասն աշխարհում վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ: Նա համարվում է ամենաճանաչված իսպանալեզու կատարողը: Իգլեսիասն ինքն էլ իրեն անվանում է Լատինական Ամերիկայի ամենահաջողակ երգիչ:

Երգչի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես լսում եմ մարդկանց. հրաշալի է, երբ նրանք լսում են իմ երգերն ու շնորհակալություն հայտնում ինձ: Ես էլ նրանց եմ շնորհակալություն հայտնում: Սա նման է ամուսնության»:

«Սերը մարդկանց հասնում է տարբեր ճանապարհներով: Ասում են՝ առաջնահերթ այն հասնում է գրավչության շնորհիվ, բայց դա այդպես չէ: Սերն ավելի մոգական բան պետք է լինի»:

«Ես Լատինական Ամերիկայի ամենահաջողակ երգիչն եմ, որովհետեւ լավագույնս կարողացել եմ մատուցել այդ մշակույթը: Ասածներս, միգուցե, անհամեստ հնչեն, բայց դա է ճշմարտությունը»:

«Երեխաներս հայտնի են դարձել, եւ նրանք կարողանում են ցույց տալ իրենց սերը հանրությանը: Այո, նրանք պրոֆեսիոնալ են»:

«Մարդը թոշակի է անցնում, երբ հիվանդանում է, կամ էլ՝ երբ հանրությունն է նրան թոշակի ուղարկում: Դա կյանքում ամենացավոտն է, եւ հենց դրանից վախենալով ես դու փորձում անել ավելին»:

«Ես չեմ դադարի երգել, մինչեւ մարդիկ չասեն, որ բավական է: Հուսով եմ՝ այդ պահը շատ ուշ կգա»:

«Ես եւ խաղացել եմ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում, եւ կարողացել եմ 2 ժամ անընդմեջ լինել բեմում: Հավատացեք՝ երկուսն էլ նույնքան ուժ են քեզանից խլում»:

«Ուզում եմ հասարակ երգեր երգել հասարակ մարդկանց հասարակ կյանքի մասին»:

«Կիրքն իմ գենետիկայում է»:

«Իմ կյանքը երգելն է»:



© NEWS.am STYLE