Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների արաբ նմանակները նույնպես քույրեր են (ֆոտո)

14:01   24 սեպտեմբերի, 2017

Քարդաշյան գերդաստանի անդամները բազում նմանակներ ունեն աշխարհ տարբեր անկյուններում, սակայն Սոնյան եւ Ֆիզան տարբերվում են նրանով, որ նրանք նույնպես քույրեր են եւ անչափ նման Քիմ Քարդաշյանին եւ Քայլի Ջեներին:

Դուբայում բնակվող քույրերը դիմահարդարներ են եւ իրենց նմանությունը հայտնի աստղերին օգտագործում են իրենց կարիերան առաջ մղելու համար:

Համացանցի շատ օգտատերեր պնդում են, որ քույրերը վիրահատական միջամտության շնորհիվ են նմանվել Քարդաշյաններին, այլ ոչ թե բնության թեթեւ ձեռքով:

Այդպես է դա, թե ոչ, դժվար է ասել, բայց արաբ քույրերն իսկական աստղ են դարձել Instagram-ում՝ հավաքելով մոտ 700 հազար հետեւորդ:



© NEWS.am STYLE