Քայլի Ջեները Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխայի փոխնակ մա՞յրն է

11:01   24 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույր Քայլի Ջեները ու նրա 25-ամյա բոյֆրենդ Թրեվիս Սքոթը պատրաստվում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն։

Հենց զույգն է այս նորությունը հայտնել իրենց ընկերներին այս ամիս Day N Night Fest փառատոնի ժամանակ։

«Նրանք այդ նորությունն ընկերներին մի քանի շաբաթ առաջ են հայտնել։ Նրանց ազգականները արդեն վաղուց են տեղյակ։ Քայլին շատ հուզված է։ Քայլիի համար հղիության մասին նորությունը անսպասելի էր, բայց նա հիացած է դրանից»,- հայտնել է աղբյուրը։

Ըստ լուրերի՝ Քայլին պետք է աղջիկ լույս աշխարհ բերի, 2018-ի փետրվարին։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեվիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլին։

Հիմա ցնցող նորությամբ մեզ զարմացնում է Harpers Bazaar-ը, որը պնդում է, որ Քայլին Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխայի փոխնակ մայրն է։ Երեխան լույս աշխարհ կգա հունվարի վերջին։

Ամուսինները ծրագրում են երեխայի ծնվելու առիթով երեկույթ կազմակերպել հենց հիվանդանոցում, որտեղ լույս աշխարհ է գալու փոքրիկը:

«Երեկույթը Քիմի գաղափարն էր, նա ուզում է ծնվելուց անմիջապես հետո տեսնել երեխային: Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանն այդ ժամանակ հիվանդանոցում է լինելու: Քիմը նաեւ ուզում է հրավիրել մտերիմ ընկերներին»,- հաղորդում է ներքին աղբյուրը:

Տարօրինակ զուգադիպություն չէ՞, արդյոք, որ Քարդաշյան-Ջեներ մեծ ընտանիքում միաժամանակ կրկնակի համալրում է սպասվում։



© NEWS.am STYLE