Բեյոնսեն 26 մլն դոլարով առանձնատուն է գնել

13:38   25 սեպտեմբերի, 2017

Բեյոնսեն եւ Ջեյ Զին Իսթ Հեմփթոնում 26 մլն դոլար արժողությամբ հսկայական առանձնատուն են գնել: Այս մասին հաղորդում է Page Six-ը:

Չնայած, հունիսին ծննդաբերությունից անմիջապես հետո Բեյոնսեն ամուսնու հետ տեղափոխվել էր Բել Էյրում ձեռք բերած առանձնատուն: Ի դեպ, առանձնատունը գտնվում է նույն փողոցում, որտեղ ապրում են Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշանը:

Անշարժ գույքը վաճառքի է հանվել 2009 թվականին, այն ժամանակ տունը 39 մլն դոլար է արժեցել:

Շոուի բիզնեսի աշխարհի ամենահարուստ զույգը միլիարդատեր Ռոնալդ Պերելմանի, Սթիվեն Սփիլբերգի եւ Մարթա Ստյուարտի հարեւանն է դարձել:

36-ամյա Բեյոնսեի եւ 47-ամյա Ջեյ Զիի տանը 7 ննջարան, լոգասենյակներ եւ այլ տարածքներ կան:

Առանձնատունը տեղակայված է գեղեցիկ ջրամբարի եւ չորս հեկտար մարգագետինների հարեւանությամբ:

Առանձնատան տարածքում հյուրերի համար նախատեսված առանձին տուն կա՝ հյուրասենյակով, խոհանոցով, երկու ննջարանով եւ լոգասենյակով:



© NEWS.am STYLE