Աբու Դաբիի Լուվրն առաջին անգամ ցուցադրել է հավաքածուն

12:03   18 ապրիլի, 2013

Աբու Դաբիում դեռեւս ամբողջությամբ չկառուցված Լուվրն առաջին անգամ ցուցադրել է իր հավաքածուն:

Ըստ Arab News-ի, թանգարանը ներկայացրել է արվեստի 130 գործ, որոնց շարքում կան նաեւ եվրոպական նկարիչների գլուխգործոցներ. Պաբլո Պիկասոյի «Կնոջ դիմանկարը», Էդուարդ Մանեի «Գնչուն», ինչպես նաեւ Պոլ Գոգենի, Պաուլ Քլեեի, Ռընե Մագրիտայի եւ Սայ Թվոմբլիի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիի Լուվրի կառուցումն ավարտվելու է 2015 թվականին: Նախագիծը գոյություն ունի 2007 թվականից: Նախատեսվում էր թանգարանը բացել 2012-ին, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով հետաձգվեց: Ֆրանսիական հայտնի թանգարանի անունն օգտագործելու համար Արաբական Միացյալ Էմիրություններն առաջիկա 30 տարիների ընթացքում Ֆրանսիային 1.3 մլրդ դոլար են վճարելու:



© NEWS.am STYLE