Shine&Food. Չգիրացնող ու համեղ նախաճաշ

18:56   24 սեպտեմբերի, 2017

Ողջույն, ձեզ հետ Շողիկն է:

Շատերը սխալ պատկերացում ունեն նիհարելու մասին:

Նրանց կարծիքով1 եթե հրաժարվեն հացից, միանգամից կկորցնեն ավելորդ քաշը, սակայն հավատացնում եմ ձեզ, որ այդ մոտեցումն արմատապես սխալ է:
Իհարկե, հացը քիչ կալորիականություն չունի, սակայն խորհուրդ չի տրվում այն ամբողջովին բացառել սննդակարգից: Ուղղակի անհրաժեշտ է ճիշտ քանակով եւ ճիշտ տեսակի հաց ուտել:
Այսօր կպատրաստենք նախաճաշ, որի գլխավոր «հերոսը» հացն է:

Չմոռանաք գրել իմ ֆեյսբուքյան էջին՝ Shine&Food:

Ես անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE