Քայլի Ջեներն իր հղիության մասին լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել

10:05   25 սեպտեմբերի, 2017

Քայլի Ջեներն իր հղիության մասին լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել:

Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը հանգստյան օրերին Լաս Վեգասում iHeartRadio Music Fest փառատոնին մասնակցել է ընկերոջ՝ Թրեւիս Սքոթի ելույթին:

Քայլին եղել է ընկերուհիների հետ:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ 20-ամյա Քայլին եւ 25-ամյա Թրեւիսը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Զույգն անձամբ է լուրը հայտնել շուրջ մեկ ամիս առաջ, Անահայմեի Day N Night Fest փառատոնի ժամանակ:

«Նրանք ընկերներին լուրը հայտնել են մի քանի շաբաթ առաջ: Նրանց հարազատները վաղուց գիտեն այդ մասին: Քայլին հուզված է: Քայլիի համար հղիության լուրն անսպասելի էր, բայց նա հրճվանքի մեջ է»,- հաղորդել է աղբյուրը:

Ըստ լուրերի՝ Քայլին 2018 թվականի փետրվարին դուստր է լույս աշխարհ բերելու:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլից:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Variety-ի, REX-ի, Shutterstock-ի, Worldredeyecom-ի



© NEWS.am STYLE