Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրաժարվել են մեկնաբանել Քայլի Ջեների հղիության մասին լուրերը

11:41   25 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին են հայտնվել, բայց հրաժարվել են մեկնաբանել Քայլի Ջեների հղիության մասին լուրերը:

Ամուսիններին նկատել են Սանտա Մոնիկայում իտալական Giorgio Baldi ռեստորանից դուրս գալիս:

Աստղերը տեղացի լուսանկարիչներին թույլ են տվել իրենց լուսանկարել, սակայն երբ թղթակիցները սկսել են հարցեր տեղալ Քայլի Ջեների հղիության մասին, Քիմն ու Քանյեն ոչինչ չպատասխանելով՝ ուղղվել են դեպի իրենց ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ 20-ամյա Քայլին եւ 25-ամյա Թրեւիսը սպասում են իրենց առաջնեկին: Զույգն անձամբ է լուրը հայտնել շուրջ մեկ ամիս առաջ, Day N Night Fest փառատոնի ժամանակ:

«Նրանք ընկերներին լուրը հայտնել են մի քանի շաբաթ առաջ: Նրանց հարազատները վաղուց գիտեն այդ մասին: Քայլին հուզված է: Քայլիի համար հղիության լուրն անսպասելի էր, բայց նա հրճվանքի մեջ է»,- հաղորդել է աղբյուրը:

Ըստ լուրերի՝ Քայլին 2018 թվականի փետրվարին դուստր է լույս աշխարհ բերելու:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլից:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid  

  



© NEWS.am STYLE