Լավ սեքսի 5 թշնամիները

23:25   13 նոյեմբերի, 2017

Ալկոհոլ

Հատկապես մեծ չափաբաժիններով։ Սեռական առումով ամենաչբավարարված կանայք հարբեցողների կանայք են։ Անկողնում խնդիրները սկսվում են այն պահից, երբ ալկոհոլի օգտագործման հաճախականությունը գերազանցում է շաբաթական մեկ անգամը։

Ծխախոտ

Ծխախոտը անոթների սպազմ է առաջացնում, իսկ դա նշանակում է, որ արյան հոսքը դեպի առնանդամ դժվարանում է։ Վիճակագրության համաձայն՝ իմպոտենտների 87 տոկոսը մոլի ծողներ են։

Սուրճ

Այս խմիչքի չարաշահումը նույնպես հանգեցնում է անոթների նեղացմանը։ Որպես հետեւանք՝ վաղաժամ սերմնաժայթքում։

Դեղորայք

Շատ դեղեր ինչ-որ բան բուժում են, իսկ մեկ այլ բան էլ՝ ախտահարում։ Հատկապես պետք է զգույշ լինել հիպերտոնիան եւ շաքարախտը բուժող դեղերի չափաբաժինն ընտրելիս։ Դեղամիջոցների այս խումբը կարող է սաստիկ թուլացնել էրեկցիան։

Ավելորդ քաշ

Սրա խարդախությունը նրանում է, որ ավելորդ կիլոգրամներն աստիճանաբար, բայց աննկատ են կուտակվում։ Որքան շատ են մարմնում ճարպի կուտակումները, այնքան շատ ջանք է անհրաժեշտ դրանք «կրելու» համար։ Եվ անկողնում այդ խնդիրներն ի հայտ են գալիս, չէ՞ որ սեքսը հեշտ ֆիզիկական աշխատանք չէ։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE