«Քաղցկեղն ինձ ոչ թե ծնկի իջեցրեց, այլ ոտքի կանգնեցրեց». Մայքլ Դուգլասը դարձավ 73 տարեկան

18:02   25 սեպտեմբերի, 2017

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ծննդյան 73-ամյակն է նշում հոլիվուդյան աստղ Մայքլ Դուգլասը: Ի դեպ, այսօր ծնվել է նաեւ Դուգլասի գեղեցկուհի կինը՝ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը, որի մասին անդրադարձն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը:

Դուգլասին մեծ ճանաչում է բերել «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» հեռուստասերիալը: Դերասանը մի շարք ֆիլմերում է նկարահանվել, որոնցից ամենահայտնիներն են՝ «Հիմնական բնազդ», «Մրջյուն մարդը», «Ամերիկացի նախագահը», «Իդեալական սպանություն» եւ այլն:

Այսօր ձեզ ենք ներկայացնում դերասանի արտահայտած մտքերից մի քանիսը.

«Հաճախ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում անծանոթների, քան մտերիմ մարդկանց հետ»:

«Արվեստը կյանքի երջանկությունն է»:

«Ես ռիսկային մարդ եմ: Իմ կարիերայում ամեն ինչ հարթ չի եղել, հաճախ եմ հանդիպել մարտահրավերների եւ ես սիրում եմ վտանգը հաղթահարելը»:

«Քաղցկեղն ինձ ոչ թե ծնկի իջեցրեց, այլ ոտքի կանգնեցրեց»:

«Նկարներում ես հաճախ չեմ ժպտում, դրա համար էլ մռայլ մարդու տպավորություն եմ թողնում»:

«Համբերատարություն ձեռք բերելը հեշտ բան չէ»:

«Մի բան կա, որ միավորում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց. նրանք բոլորն էլ սիրում եմ տղամարդկանց ընկերակցությունը»:

«Որպես դերասան՝ ես միշտ փորձել եմ ավելի լայն բացել ձեռքերս եւ միմյանցից տարբեր դերեր կերտել»:

«Դերասանուհիներն ավելի շատ են վախենում այն բանից, որ իրենց չեն սիրի: Իսկ ինձ մոտ հակառակն է»:

«Ես շատ լավատես տղա եմ»:



© NEWS.am STYLE