Իրինա Շեյքը զբոսանքի ժամանակ կսմթել է Բրեդլի Քուփերին

18:31   25 սեպտեմբերի, 2017

Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը խուսափում են լուսանկարիչների տեսախցիկներից, սակայն նրանց չի հաջողվել հանգստյան օրերին թաքնվել ամենահաս պապարացիներից։


Զույգն ընկերների հետ զբոսնելու է ուղեւորվել՝ չնկատելով, որ իրենց հետեւում են, եւ, հավանաբար, այս համոզվածությունն է Իրինային թույլ տվել կսմթել իր սիրեցյալի հետույքը։


Աստղերը, սակայն, դստեր՝ Լեայի հետ չէին, այլ ընկերների:


Ի դեպ, Իրինան օրերս ներկայացել էր Intimissimi ապրանքանիշի նոր գովազդում։ Նրան ընկերակցել են Դակոտա Ջոնսոնը, թենիսիստ Անա Իվանովիչը եւ խոհարարական բեթսելերների հեղինակ ու ձեռնարկատեր Էլլա Միլսը:



Աղբյուրը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE