Շերի կերպարով Քիմ Քարդաշյանը՝ T Magazine Singapore-ի շապիկին

10:03   26 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս Շերի կերպարից: Բոլորովին վերջերս հայուհին երգչուհու երիտասարդ տարիների կերպարով ոգեշնչված՝ հայտնվեց Harper's Bazaar Arabia-ի շապիկին:

Իսկ այժմ հերթը T Magazine Singapore-ինն է: Քիմը հայտնվելու է ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին՝ ճիշտ նույն սանրվածքով:

Քարդաշյանն իր Instagram-ում առայժմ մեկ կադր է հրապարակել ֆոտոսեսիայից, բայց երկարամազ հայուհու նոր լուսանկարներն արագորեն տարածվել են այլ աղբյուրների միջոցով:

Ի դեպ, Քիմի նոր սանրվածքի մասին կարծիք էր հայտնել անձամբ Շերը. «Հիմա «Շերի» թրենդ է հայտնվել: Քիմ Քարդաշյանը նույն սանրվածքն ունի, ինչ ես՝ երիտասարդության տարիներին: Եվ դա հրաշալի է: Ես մանկությունից այդ սանրվածքն ունեի: Բայց սանրվածքն այնպիսի բան է, որ երբ աղջիկներին ձանձրացնում է, փոխում են ոճը»,- նշել է հայուհին:



© NEWS.am STYLE