Քայլի Ջեների հայրը հաստատել է նրա հղիության մասին լուրերը

11:01   26 սեպտեմբերի, 2017

Քեյթլին Ջեները կոտրել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի լռությունը Քայլի Ջեների հղիության վերաբերյալ: Արդեն մի քանի օր է՝ արեւմտյան մամուլի առաջին էջերը հեղեղված են տեղեկությամբ, որ Keeping up With The Kardashians ռեալիթի շոուի 20-ամյա աստղը սպասում է իր առաջնեկին:

Մինչ երեկ աստղային ընտանիքից որեւէ մեկը մեկնաբանություն չէր տվել այս կապակցությամբ, եւ Քայլիի սեռափոխ հայրը եղավ առաջին մարդը, որը խոստովանեց՝ դուստրը շուտով մայր է դառնալու:

The Sun-ին տված հարցազրույցում Քեյթլինն ասել է, որ Քայլիի հղիության մասին իմացել է որոշ ժամանակ առաջ:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ 20-ամյա Քայլին եւ 25-ամյա Թրեւիս Սքոթը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Զույգն անձամբ է լուրը հայտնել շուրջ մեկ ամիս առաջ՝ Day N Night Fest փառատոնի ժամանակ:

Ըստ լուրերի՝ Քայլին 2018 թվականի փետրվարին դուստր է լույս աշխարհ բերելու:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլից:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE