Վիրահատությունից հետո ապաքինված Սելենա Գոմեսը՝ Նյու Յորքում

12:20   26 սեպտեմբերի, 2017

Սելենա Գոմեսը Նյու Յորքում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

25-ամյա երգչուհին կապույտ բլուզով եւ ջինսով է ներկայացել հանրությանը՝ կերպարը լրացնելով ալ կարմիր բոկոտիկներով:

Երգչուհին արդեն լիովին ապաքինվել է ամռանն ունեցած վիրահատությունից հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Սելենան իր երկրպագուներին տեղեկացրել է, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:

Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալ):

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GC Images, Splash News



© NEWS.am STYLE