Վիկտորիա Բեքհեմը հրապարակել է ամուսնու եւ դստեր զգացմունքային լուսանկարը

16:37   26 սեպտեմբերի, 2017

Վիկտորիա Բեքհեմն Instagram-ում  հուզիչ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Դեւիդ Բեքհեմի, եւ դստեր՝ Հարփերի հետ։

Լուսանկարում հայր ու դուստր գրկել են միմյանց.

«Մենք սիրում ենք քեզ, հայրիկ»,- լուսանկարը մակագրել է Վիկտորիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի-դիզայները  դիմահարդարել է Լոնդոնի հանրախանութի այցելուներին։

Ըստ The Sun-ի՝ Spice Girls-ի նախկին անդամը հայտնվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Selfridges մոլում եւ Estée Lauder-ի արտադրանքով դիմահարդարել այցելուներին: Այս ապրանքանիշի վերջին հավաքածուն ստեղծվել է հենց Վիկտորիայի հետ համագործակցությամբ:



© NEWS.am STYLE