«Ամբողջովին մերկ». ֆիլմ՝ երեկոյան դիտման համար (ֆոտո/վիդեո)

18:32   28 սեպտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է «ի՞նչ դիտել այսօր» հարցին ի պատասպխան՝ իր խորհուրդներով կիսվել ընթերցողների հետ: Այսպիսով, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կատակերգական ժանրի մի ֆիլմ, որը կոչվում է «Ամբողջովին մերկ»/Naked:

Ֆիլմի գլխավոր հերոսը Ռոբ Անդերսոնն է, որը ինչպես յուրաքանչյուր սիրահարված երիտասարդ, անհամբերությամբ էր սպասում իր կյանքի կարեւորագույն օրվան՝ հարսանիքին: Այդ օրն իսկապես պետք է անմոռանալի դառնար Ռոբի եւ Մեգանի համար. չէ՞ որ երիտասարդ զույգն այնպիսի շքեղ պատրաստություն էր տեսել, սակայն հարսանիքից մեկ ժամ առաջ Ռոբն արթնանում է հյուրանոցներից մեկի վերելակի մեջ՝ ամբողջովին մերկ: Շփոթված երիտասարդը չի հիշում, թե ինչ է իր հետ կատարվել գիշերը, որտեղ են իր շորերն ու ինչու է նա մերկ:

Մինչ Ռոբը փորձում է ամեն կերպ հագուստ ճարել եւ չուշանալ սեփական հարսանիքից՝ նրա գլխին նոր արկածներ են գալիս՝ զարմացած մարդիկ եւ բարկացած ոստիկաններ, որոնք չեն կարող հանդուրժել նրա մերկությունը հասարակական վայրերում:

Երբ վերաջապես Ռոբին թվում է, թե նա կարողացել է հաղթահարել ամեն ինչ եւ հասնել հարսանիքին, տեղի է ունենում ամենասարսափելի զավեշտը. նա կրկին արթնանում է վերելակում՝ կրկին ամբողջովին մերկ: Փաստորեն, Ռոբն ընկել է ժամանակի թակարդում եւ միայն մի բան կարող է նրան օգնել հաղթահարել դա ու հասնել հարսանիքին…

«Ամբողջովին մերկ» ֆիլմը նկարահանվել է 2017 թ-ին՝ ռեժիսոր Մայքլ Թիդեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես են եկել Մարլոն Ուեյանսը, Ռեջինա Հոլը, Բրայան Մակնայթը, Էլիզա Քոուլն ու այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE