Քայլի Ջեները չորս ամսից աղջիկ կունենա

17:07   26 սեպտեմբերի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ամենակրտսեր անդամի՝ 20-ամյա Քայլիի հղիության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։

TMZ-ը գրում է, որ Քայլին հինգ ամսական հղի է։ Ներքին աղբյուրը կայքին հաղորդել է, որ երեխայի հայրը՝ Թրեւիս Սքոթը, իր ընկերներին նույնիսկ հայտնել է ապագա երեխայի սեռը. զույգը չորս ամսից աղջիկ կունենա։

Նշենք, որ Քարդաշյանները որեւէ կերպ չեն մեկնաբանում Քայլիի հղիության մասին լուրերը։ Միակ մարդը, որը կոտրել է լռությունը, աղջկա սեռափոխ հայրն է՝ Քեյթլին Ջեները։

The Sun-ին տված հարցազրույցում Քեյթլինն ասել է, որ Քայլիի հղիության մասին իմացել է որոշ ժամանակ առաջ:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը սկսել են հանդիպել այս տարվա ապրիլից:



© NEWS.am STYLE