«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնը շուտով կամուսնանա

18:32   26 սեպտեմբերի, 2017

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղեր Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին շուտով կամուսնանան, գրում է Elle-ը։

Կայքի փոխանցմամբ՝ զույգը հանդիպում է արդեն հինգ տարի, սակայն Քիթը ձգձգում էր ամուսնությունը, քանի որ ցանկանում էր տուն ձեռք բերել։ Եվ այժմ, երբ դերասանը գնել է XV դարի փայտյա առանձնատուն՝ 1,75 մլն ֆունտ արժողությամբ, սիրահարները կարող են ամուսնանալ։

«Ես ասացի Ռոուզին, որպեսզի նա տեղափոխվի իմ տուն, որ դա մեր ընդհանուր տարածքն եւ որ նա կարող է այնտեղ անել այն, ինչ ցանկանում է։ Ամեն ինչ ձեւավորել՝ ըստ իր ճաշակի»,-  Ջեյմս Քորդենի հաղորդման ընթացքում ասել է Հարինգթոնը։

Իսկ այժմ հայտնի է դարձել, որ դերասանները նշանադրվել են եւ պատրաստվում են հարսանիքին։ 



© NEWS.am STYLE