Մադոննան նմանակել է Քիմ Քարդաշյանին Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ

16:45   27 սեպտեմբերի, 2017

Ջիմի Ֆելոնի շոուն անհավանական երեւույթ է։ Օրերս շոուին հյուրընկալել էր բոլոր տեսակետներից տաղանդավոր Մադոննան։

59-ամյա երգչուհին Ջիմիի հաղորդման ընթացքում մասնակցել է մի խաղի, որից մի հատված Ջիմին հրապարակել է Youtube-ի իր The Tonight Show Starring Jimmy Fallon ալիքում։

Շոուի ժամանակ կա նման մի խաղ, երբ Ջիմի Ֆելոնը ու շոուի հյուրը «շրթեր են փոխանակում» ու սկսում են նմանակել իրար՝ այդ խաղը նկարագրելը դժվար է, տեսնել է պետք։

Այդ խաղի ընթացքում (3-րդ րոպեից սկսած) Քիմ Քարդաշյանին էլ է բաժին հասել, որին նմանակել է Մադոննան։

Երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է Քիմը գալիս ու հեռանում երեկույթից։



© NEWS.am STYLE