Քայլի Ջեների հղիության մասին լուրին Քիմ Քարդաշյանի առաջին արձագանքը բացասական է եղել

11:03   27 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը ցնցվել եւ հուզվել է, երբ իմացել է, որ իր 20-ամյա քույրը՝ Քայլի Ջեները հղի է։ Արդեն մի քանի օր է՝ արեւմտյան պարբերականները գրում են Քայլի Ջեների հղիության մասին, սակայն աղջիկն ինքը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

Ուշագրավ է, որ 36-ամյա Քիմն ու Քանյե Ուեսթն էլ սպասում են իրենց երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Փոխնակ մայրը նրանց դստերը լույս աշխարհ կբերի հունվարին։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ կծնվի Քայլիի առաջնեկը։

People-ն, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել է, որ Քիմը սկզբում բացասաբար է արձագանքել այդ նորությանը։

«Նա չի հավատացել։ Ու անընդհատ ասում էր «Լո՞ւրջ եք ասում»։ Քիմը չի կարող այլեւս հղիանալ, նրանք՝ Քիմն ու Քանյեն փոխնակ մոր ծառայությանն են դիմել, իսկ Քայլիի մոտ ամեն ինչ այդքան հեշտ է ստացվել։ Սակայն Քիմը որոշ ժամանակ անց հանգստացել է։ Քանյեն էլ էր ցնցված։ Ընտանիքում ոչ ոք չէր ակնկալում նման նորություն։ Քայլին ընդամենը 20 տարեկան է, ու ոչ ոք չէր ակնկալում, որ նա կհղիանա Թրեւիս Սքոթից։ Բայց Քիմը նրա կողքին կլինի, նա երջանիկ է քրոջ համար ու կաջակցի նրան ամեն ինչում։

Դա լավ նորություն է, իհարկե։ Առավել եւս, որ Քիմի ու Քայլիի դուստրերը նույն տարիքի կլինեն։ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի համար ընտանիքը սրբություն է»,- պարզաբանել է աղբյուրը։



© NEWS.am STYLE