Պահպանելով  հարաբերությունները. բաներ, որոնք երբեք պետք չէ անել

19:16   14 նոյեմբերի, 2017

Մոռանալ համբուրվել։

Սա պետք է անել ամեն օր։

Ամեն մանրուքի համար իրար կյանք ուտել։

Վեճը «գրկած» անկողին մտնել։

Մոռանալ պատասխանել հաղորդագրություններին։

Լինել ագրեսիվ եւ առանց պատճառի բարկանալ։

Ընտանեկան խնդիրների մասին խոսել ընկերների, բայց ոչ միմյանց հետ։

Շատ քննադատել միմյանց։

Մոռանալ ընկերների մասին։

Հրաժարվել ընդունել միմյանց տարբեր բնավորությունները։

Միմյանց վերաբերվել, ասես թե նա միշտ մեր կողքին է մնալու։

Դադարել իրար ձեռք բռնել։

Հոգին չդատարկել միմյանց առաջ։

Դադարել կրքոտ սեքսով զբաղվել։

Միշտ առաջին տեղում դնել միայն քեզ։

Կասկածել սեփական զգացմունքներին եւ դիմացինի զգացմունքներին։

Ասել «Ես քեզ սիրում եմ», երբ դու նման բան չես զգում։

Միմյանցից անիրական ինչ–որ բան սպասել։

Հույզերը պահել ներսում եւ չքննարկել դրանք։

Առավոտյան սուրճ եփել միայն քեզ համար։

Մոռանալ, որ սերն ընտրություն է, որը պետք է անել ամեն օր՝ գործադրելով ջանքեր։

Երբեք միմյանց չհիշեցնել, որ դուք հիանալի եք եւ սիրված։

Դադարել նվաճել միմյանց սերն ու պայքարել ընտանիքի համար։

Ըստ  soulpost.ru–ի նյութերի



© NEWS.am STYLE