Ռուս գեղեցկուհու երեւանյան արկածները. «Посольство красоты» ռեալիթի շոուն շարունակում է բացահայտել Հայաստանի նորաձեւության աշխարհը

11:35   27 սեպտեմբերի, 2017

Եվ այսպես, հայտնի է, որ Ю ալիքի «Посольство красоты» («Գեղեցկության դեսպանատուն») նորաձեւության ռեալիթի շոուն շարունակում է արկածները Երեւանում. շոուի ամբողջ 14-րդ սեզոնը նկարահանվել է մեր մայրաքաղաքում:

Նախագծի հերոսուհիները 25-35 տարեկան սովորական ռուս կանայք են, որոնք երազում են գրավիչ դառնալ, վերադարձնել ինքնավստահությունը, իսկական սեր գտնել: Նրանք հնարավորություն են ստանում այդ ամենն իրականություն դարձնել՝ սովորել ոճային հագնվել եւ դիմահարդարման օգնությամբ ճիշտ ընդգծել բնական գեղեցկությունը:

Հերոսուհիները դա անելու համար Հայաստան են ժամանել: Նրանց այդ հարցում օգնում են մոդել Ելենա Կուլեցկայան եւ ոճաբան Նիկոլայ Օվեչկինը:

Տեսնենք, թե ինչ է ստացվել:



© NEWS.am STYLE