Քլոե Քարդաշյանն ու բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը երեխայի են սպասում

10:01   27 սեպտեմբերի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանն ակնհայտորեն ծաղրում է բոլորին... Հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա հունվարի վերջին փոխնակ մայրը լույս աշխարհ է բերելու Քիմի եւ Քանյեի երրորդ երեխային (զույգը դուստր է ունենալու), հետո էլ լուրեր տարածվեցին, որ Քայլի Ջեները երեխա է սպասում Թրեւիս Սքոթից (նրանք նույնպես դուստրն են ունենալու): Հիմա էլ հերթը Քլոե Քարդաշյանինն է:

33-ամյա հայուհին հղի է ընկերոջից՝ 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից:

Ըստ TMZ-ի՝ լուրը հայտնել են միանգամից մի քանի ներքին աղբյուրներ, իսկ Քլոեն դեռեւս պաշտոնապես չի մեկնաբանում այն:

«Նրանք չեն շտապում այդ մասին հայտարարել ամբողջ աշխարհին: Քլոեն եւ Տրիստանն այդ մասին հայտնել են անցյալ շաբաթ: Քլոեն հղիության չորրորդ ամսում է: Քարդաշյանների գերդաստանը տեղյակ է, բոլորն ուրախ են Քլոեի համար: Նա լավ մայր կլինի: Քլոեն սիրում է Տրիստանին եւ ուզում է նրա հետ ընտանիք կազմել»,- հաղորդել է ներքին աղբյուրը:

Նշենք, որ երեխան Քլոեի առաջնեկն է լինելու, իսկ Տրիստանը նախորդ հարաբերություններից որդի ունի՝ Փրինսը:



© NEWS.am STYLE