15:45 27 սեպտեմբերի, 2017Նյու Յորք, Լոնդոն, Միլան, իսկ հիմա՝ Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձեւության շաբաթը շարունակվում է: Իսկ մենք ձեզ ենք ներկայացնում Yves Saint Laurent նորաձեւության տան` գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը:

Նորաձեւության տան բելգիացի դիզայներ Էնթոնի Վակարելոն որպես ցուցադրության առաջատար մոդել ընտրել է Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստերը՝ Քայա Գերբերին, որն այս սեզոնի ցուցադրությունների աստղն է դարձել՝ հետեւում թողնելով Ջիջի եւ Բելլա Հադիդներին, Քենդալ Ջեներին եւ առաջատար այլ մոդելների:




Ի դեպ, ցուցադրության համար պոդիում են սարքել Էյֆելյան աշտարակի տակ:







Ցուցադրությանը ներկա են եղել նաեւ Քայայի ծնողները՝ Ռենդի Գերբերն ու Սինդի Քրոուֆորդը:


Նաոմի Քեմփբել

Քորթնի Լավ

Կատրին Դենյով

Քեյթ Մոսը եւ բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնինֆուլը

Լեննի Կրավից

Էնթոնի Վակարելո
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի, Backgrid-ի, WireImage-ի, Getty-ի, EPA-ի, REX-ի, Shutterstock-ի