Իվետա Մուկուչյանի թանկարժեք նվերը՝ ՀՀ առաջին տիկնոջը (ֆոտո)

13:46   27 սեպտեմբերի, 2017

Իվետա Մուկուչյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին ժամացույց է նվիրել։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որի story բաժնում նա ջերմ լուսանկար է հրապարակել առաջին տիկնոջ հետ։

Իվետա եւ Մարիաննա Մուկուչյան քույրերը աքսեսուարների ապրանքանիշ են թողարկել, որի առաջին արտադրանքը նվիրել են Ռիտա Սարգսյանին։

«Առաջին տիկինը ստացավ իր էքսկլյուզիվ ժամացույցը»,- գրված է MUKUCHYAN բրենդի Instagram-ի էջում։ էջից տեղեկանում ենք նաեւ, որ քույրերի հեղինակած ժամացույցն արժե 150 հազար դրամ։

Նմանատիպ ժամացույց նրանք պատրաստել են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար։



© NEWS.am STYLE