Քայլի Ջեներն ու Թրեւիս Սքոթը մտադիր չեն ամուսնանալ՝ չնայած Քայլիի հղիությանը

20:07   27 սեպտեմբերի, 2017

Նոր լուր Քարդաշյան-Ջեներ գերդաստանից: Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դուստր են ունենալու, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, 20-ամյա Քայլի Ջեները հղի է ընկերոջից՝ Թրեւիս Սքոթից, այսօր էլ հայտնի դարձավ Քլոե Քարդաշյանի հղիության մասին:

Մինչ այդ, TMZ-ը գրում է, որ չնայած Քայլիի հղիությանը՝ ռեալիթի շոուի 20-ամյա աստղն ու Թրեւիս Սքոթը չեն պատրաստվում ամուսնանալ:

«Քայլին ու Թրեւիսը զգում են, որ միմյանց այդքան լավ չեն ճանաչում, որ ամուսնանան: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, թե ինչպես կավարտվեն իրենց հարաբերությունները: Քայլին Թրեւիսի հետ ավելի շատ խոսում է ոչ թե հարսանիքի, այլ այն մասին, թե ինչպես են մեծացնելու իրենց դստերը»,- նշել է ներքին աղբյուրը:

Աղբյուրները հաղորդում են նաեւ, որ միայն Քայլին է ցանկացել երեխա ունենալ, իսկ Թրեւիսը դեմ է եղել:



© NEWS.am STYLE