Նորաձեւ թրենդներ՝ հայ մաչոների համար

16:07   28 սեպտեմբերի, 2017

Տարածված կարծիքի համաձայն՝ հայ խստաբարո տղամարդիկ նորաձեւությանը չեն հետեւում: Մինչդեռ ժամանակները փոխվում են, եւ այժմյան հայ մաչոն իր արտաքինին պակաս ուշադրություն չի դարձնում, քան կանայք, եւ ակտիվորեն հետեւում է նորաձեւ թրենդներին: Նրանց օգնելու համար որոշեցինք առանձնացնել հիմնական թրենդները, որոնք դիզայներներն առաջարկում են 2017 թվականի աշնան համար:
Նոր սեզոնին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, կհագնեն թավշյա, զամշե, կաշվե հագուստ՝ նախշերով եւ նույնիսկ բորդոյի երանգով:


Թավիշ

2016 թվականին թավշի՝ ապշահար անող քամբեքը նորաձեւության խաչմերուկներում չափից ավելի երկար ուշացավ: Այս պատճառով դիզայներները որոշել են, որ տղամարդիկ եւս պետք է շքեղ ու ազնվազարմ տեսք ունենան: Ըստ որում՝ մարդկության ուժեղ կեսը կարող է թավիշ հագնել ոչ միայն առանձնահատուկ դեպքերում, այլ թագավորական գործվածքը դարձնել ամենօրյա հագուստ: Նման կերպարին հրաշալի են հարմարվում թավշյա կամ վելվետե տաբատները, ոճային բաճկոնները կամ կարճ բաճկոնները, որոնք տղամարդուն հմայք եւ փայլ կհաղորդեն: Այս ամենը նաեւ առօրյայում ձանձրացնող չթվալու համար էլ դիզայներները հրաժարվել են սեւից եւ ավելացրել են բորդոյի, խակիի ու կապույտի երանգները: Ամենահամարձակները կարող են ոտքից գլուխ թավիշով ծածկվել:


Զամշ

Զամշի բոլոր հակառակորդներին, որոնք դրա հնացած լինելու մասին են պնդում, հայտնում ենք, որ այն դարձյալ թոփում է: Նորաձեւության գուրուները լույս աշխարհ են բերել հայտնի նյութից բաճկոններ, վերարկու, անձրեւանոցներ եւ կոշկեղեն: Տղամարդկանց կերպարի մեջ կբավարարի թեկուզ մեկ զամշե տարր, որպեսզի ընդգծեն նորաձեւության հարցերում քաջատեղյակությունը: Ուստի խաղադրույքը կատարում ենք գույնի վրա՝ հագեցած եղրեւանի կամ քնքուշ լավանդա, ճահճային անանուխ կամ մոխրագույն: Իսկ պահպանողականներին, որոնք չեն սիրում իրենց վրա ավելորդ հայացքներ գրավել, կհամապատասխանի սեւը կամ շագանակագույնը:


Կաշի

Այս դեպքում կարելի է հրաժարվել արտասովոր երանգներից եւ նախապատվությունը տալ մուգ, զուսպ գույներին: Ամենաարդիական ձեւերի մեջ անհնար է չհիշատակել ուղիղ եզրագծերով կարճացված բաճկոնները, կոսուխաները, երկար անձրեւանոցները եւ տրենչները, մորթիով վերարկուն եւ դուբլյոնկան: Ըստ որում՝ արդիական կաշվե բաճկոնը կարող է ինչպես փափուկ եւ նրբագեղ մշակում ունենալ, այնպես էլ հատուկ կոպիտ:


Նախշեր

Տղամարդկանց նորաձեւությունը նունպես կարող է մեզ դրախտային այգու պատկերներ հիշեցնել կամ մարդկային կերպարանքով ֆանտաստիկ կենդանիների: Դիզայներները ամբողջ հագուստը զարդարել են ծաղկի թերթերով եւ արտառոց գույներով, դասական վանդակներով եւ զանազան նկարազադումներով: Մոնոքրոմը երկրոդ պլան է մղվել՝ կառավարման ղեկը հանձնելով առավելագույնս վառ հագուստին:


Հիմա բոլոր այն տղամարդիկ, որոնք այնքան սիրում էին հագնել սիցիլական մաֆիոզների մաշված վերնաշապիկները, վերստին կարող են փորձել դաշտային գույներով կամ ալ վարդերով հագուստը: Սակայն, ի տարբերություն նախորդ սեզոնների, դիզայներները նկարազարդ հագուստը խցկել են զինվորական հագուստի շրջանակի մեջ՝ դրանով ընդգծելով տղամարդկային ըմբոստ ոգին: Կենդանիներով պրինտներին հատուկ պահանջ է ներկայացված՝ նկարը պետք է զբաղեցնի մարզաշապիկի մեծ մասը եւ աչքի զարնի վառ գույներով ու միանգամայն անսովոր մատուցմամբ:


Ձեռնոց

Անցյալից մի ուրվական էլ է վերադարձել, որ դառնա նոր սեզոնի թրենդը: Թրենդային է ցանկացած ձեռնոց՝ նրբին զամշե, տաք եւ հարմարավետ գործված, շքեղ թավշյա եւ նույնիսկ ոճային լաքե: Հարկ է նշել, որ ամբողջ լուքում ձեռնոցը չպետք է շեշտադրված տարր լինի: Այն պետք է ընդամենը լրացնի կերպարը, այսինքն՝ պետք է լինի հանդերձանքի նույն գունային եւ մշակման ոճով: Եվ ծառայի իր ուղղակի նշանակությամբ՝ պաշտպանի սառնամանիքից ու ցրտահարվելուց:



Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE