Սեքսով զբաղվելու ցանկություն չունենալու հինգ առօրեական պատճառ

22:08   16 նոյեմբերի, 2017

Ինտենսիվ աշխատանքը՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե աշխատավայրում, թե տանը։ Ցանկացած աշխատանքային գործունեություն խլում է հսկայական ուժեր, որից հետո պարզապես ուզում ես հանգստանալ, այլ  ոչ թե եռանդի մնացորդը սեքսի վրա վատնել։

Քնի մշտական պակաս։ Խոսքը քնի հենց մշտական պակասի մասին է, որը արդյունքում կարող է հյուծել ձեր էներգիան։

Նախօրեին որևէ առիթով ձեր չափազանց ուժեղ կարեկցանքը կամ ապրումները     զգալի ուժեր ու եռանդ են խլում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ դուք մտածել անգամ չեք ցանկանա սեքսի մասին, քանի դեռ չեք վերականգնել հոգեկան անդորրը։

Ամենօրյա հոգսերի, անելիքների ու պարտականությունների հետ կապված մտքերի անդադար հոսք ուղեղում։ Այդ ամբողջ անվերահսկելի հոսքը հաստատ ձեզ կշեղի սեքսի թեմայից։

Ձանձրալի ու անհետաքրքիր աշխատանք։ Նման աշխատանքն ավելի շատ տան գործերի է նման, քան մասնագիտական աշխատանքի , որից դուք բավականություն եք ստանում։ Այդ ամենը հանգեցնում է նրան, որ դուք բացասաբար եք ընկալում ձեր աշխատանքն ու ամբողջ կյանքը, ինչի հետեւանքն էլ բարոյալքումն ու դեպրեսիան է։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE