Տարօրինակ նշաններ, որ նա ձեզ դավաճանում է

22:21   17 նոյեմբերի, 2017

Նա ավելի սեքսուալ է, քան սովորաբար

Հաճախ, երբ զուգընկերը դավաճանում է, նա ավելի սեքսուալ է դառնում, քան սովորաբար։ Բայց միշտ չէ, որ բանը ինտենսիվ լիբիդոյին է վերաբերում։ Դա սեփական դավաճանության հետեւանքները հարթելու եւ ձեր կողքին մնալու միջոց է։ Եթե ձեր սեռական կյանքի քանակն ու որակը հանկարծակի եւ կտրուկ փոխվել է, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու է դա տեղի ունեցել։ Հնարավոր է, որ զուգընկերն ուղղակի ցանկանում է ջանքեր գործադրել։ Կողմնորոշվեք՝ ըստ իրավիճակի։

Նա ավելի ռոմանտիկ է դարձել

Խոսքը միայն սեքսին չի վերաբերում։ Ձեր զուգընկերոջ դավաճանության ամենավառ նշաններից մեկը նրա՝ չափից դուրս քնքուշ վերաբերմունքն է ձեր նկատմամբ։ Եթե նա հանկարծ շատ ուշադիր է դարձել եւ կապած, դա կարող է նշան լինել, որ նրա խիղճը մաքուր չէ։ Լինեն երկարատեւ ռոմանտիկ ընթրիքները, թե ուղղակի ձեր գործերով շատ հետաքրքրվելը։

Նրա վարքը կտրուկ փոխվել է

Վարքի կտրուկ փոփոխությունը դավաճանության նշաններից մեկն է: Բանը միայն սեքսը, զգացմունքայնությունն ու մարզասրահը  չէ: Վարքի փոփոխությունը կարմիր դրոշ է; Տղամարդկանց եւ կանանց մեծ մասը երկարատեւ հարաբերություններում իրենց հարմարավետ են զգում եւ կարող են իրենց թույլ տալ երբեք չփոխել ոճը: Եթե նա այլ տեսք ունի կամ գործում է այլ կերպ, դուք պետք է դա հաշվի առնեք:  Եթե հանկարծ Ձեր զուգընկերը փոխում է իր արտաքին տեսքը, ապա այդ փոփոխությունների  պատճառներն ուսումնասիրելու ժամանակն է: Մարդիկ ուզում են տպավորություն թողնել իրենց նոր հեռանկարային սիրելիի վրա, այդ պատճառով ուժերի ներածի չափով փորձելու են վերափոխվել՝ նոր հագուստ են գնում, շպարվում են կամ մարզվում:

Նա խանդոտ է դարձել

Եթե Ձեր զուգընկերը անսպասելիորեն չափից շատ է պաշտպանվում եւ  խանդում է, ապա նա, ամենայն հավանականությամբ, դավաճանության իր սցենարն ուղղում է դեպի Ձեզ: Հավանաբար նա իրեն մեղավոր է զգում կատարվածի մեջ եւ ենթադրում է, թե դուք էլ նույնն եք անում; Եթե նա կորցրել է Ձեր վստահությունը, միանգամայն բնական է, որ նա կարող է ենթադրել, որ դուք նույպես  այդպես եք արել: Ավելի մի վատացրեք իրավիճակը, պարզապես հետեւելով՝ արտահայտվեք ուղիղ նրա առաջ:

Նյութի աղբյուրը՝  Creu



© NEWS.am STYLE