Վեց հիանալի միջոց՝ ստիպելու, որ տղամարդը մտածի քո մասին

19:05   17 նոյեմբերի, 2017

Կպչուն մի՛ եղիր

Զգացմունքային հաղորդագրություններն ու զանգերն, իհարկե, լավ են, սակայն ոչ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այդ դեպքում, նա անշուշտ քեզ կհիշի, բայց ոչ բարի խոսքով: Նաեւ չարժե խանդել նրան իր ընկերների նկատմամբ; Նրանք նրա հետ են եղել նախքան քեզ հանդիպելն ու նրա մի մասն են:

Հետեւիր, որ Ձեր սիրավեպը չափազանց բուռն չզարգանա

Դեռեւս հին ժամանակներում կանայք նվաճել են տղամարդկանց՝ չտալով այն, ինչ նա ուզում է, այլ ստիպելով, որ նա դրան հասնի: Ժամանակի ընթացքում նա անընդհատ մտածելու է քո մասին: Ճիշտ է, 21-րդ դարում կես տարի պլատոնական հարաբերությունների մեջ լինել դժվար թե կարողանաք, բայց մի քիչ այն ձգձգել կարելի է:

Գրիր գայթակղիչ հաղորդագրություններ

Մեսինջերի մեկ հաղորդագրությունը՝ հիշեցմամբ,  թե ինչ է իրեն սպասվում հաջորդ հանդիպմանը, կստիպի նրան մտածել քո մասին՝ ընդհուպ մինչ այդ բաղձալի երեկոն: Դա շատ ավելի արդյունավետ է, քան սակավաբովանդակ sms-ները: Սեքսուալ  ենթատեքստով սելֆիները նույնպես ողջունելի են:

Ընկերացիր նրա ընկերների հետ

Եթե դու նրա շրջապատում յուրային դառնաս, քո խնդիրը խիստ կհեշտացվի: Ամեն ինչ շատ պարզ է. քո մասին նրան ուրիշները կհիշեցնեն:

Հարմարավետ մի եղիր

Լսող ու ենթարկվող աղջկա մասին ավելի քիչ կհիշեն, քան գեղեցկուհու, որը կարող է երբեմն նրա ինքնասիրությունը խոցել (անշուշտ, չափի մեջ եւ տակտի զգացումով):

Մի՛ եղիր  «ոչ այնպիսին»

Ամենահաճախ տրվող խորհուրդ. մի՛ եղիր ինչպես բոլորը՝ չի աշխատում: Ի՞նչ է նշանակում ինչպես բոլորը: Մենք, այսպես, թե այնպես, տարբեր ենք: Պետք է պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կաս եւ քեզ չդրսեւորես որպես «ոչ այնպիսին», ինչը դու էլ չգիտես, թե որն է:

Նյութի աղբյուրը՝ Wday.ru



© NEWS.am STYLE