Քիմ Քարդաշյանի մայրը միլիոնավոր դոլարներ կվաստակի Քայլի Ջեների հղիության շնորհիվ

10:20   28 սեպտեմբերի, 2017

Հայտնի է, որ 20-ամյա Քայլի Ջեները հղի է ռեփեր Թրեւիս Սքոթից: Ի դեպ՝ չնայած զույգը երեխայի է սպասում, ամեն դեպքում, Քայլին ու Թրեւիսը մտադիր չեն ամուսնանալ:

«Քայլին ու Թրեւիսը զգում են, որ միմյանց այդքան լավ չեն ճանաչում, որ ամուսնանան: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, թե ինչպես կավարտվեն իրենց հարաբերությունները: Քայլին Թրեւիսի հետ ավելի շատ խոսում է ոչ թե հարսանիքի, այլ այն մասին, թե ինչպես են մեծացնելու իրենց դստերը»,- հաղորդում է աղբյուրը:

Նշվում է նաեւ, որ միայն Քայլին է ցանկացել երեխա ունենալ, իսկ Թրեւիսը դեմ է եղել:

Մինչ այդ՝ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մայրը՝ Քրիս Ջեները, մտադիր է Քայլիի հղիության շնորհիվ միլիոնավոր դոլարներ աշխատել:

Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ 61-ամյա Քրիսն արդեն գիտի, թե շուտով Քայլիի անվան ներքո հղիների համար ինչ հագուստ է թողարկելու:

«Քրիսը շատ ուրախ է Քայլիի համար, նա ուրախ է, որ հերթական անգամ տատիկ է դառնալու: Նա մտադիր է հղիների համար հագուստի նոր շարք թողարկել:

Նա մտածում է հղիների համար նորաձեւության մասին: Եթե Քայլին զբաղվի շուկայի այս հատվածով, անմիջապես կնվաճի այն»,- բրիտանական The Sun-ին հաղորդել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE