Նատալի Փորթմանը՝ «Annihilation» նոր թրիլլերի անոնսում

12:45   28 սեպտեմբերի, 2017

Paramount Pictures ընկերության YouTube-ի ալիքում հրապարակվել է «Annihilation» ֆիլմի անոնսը՝ Նատալի Փորթմանի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմի ռեժիսորն Ալեքս Գարլենդն է, որը ժապավենի համար հիմք է վերցրել Ջեֆ Վանդերմեերի «Իքս գոտի» եռագրության առաջին մասը:

36-ամյա դերասանուհին ֆիլմում հանդես է եկել Ջենիֆեր Ջեյսոն Լիի, Տեսս Թոմփսոնի, Ջինա Ռոդրիգեսի հետ: Ժապավենը պատմում է Նատալիի արկածների մասին խորհրդավոր մի տարածքում, որը կտրված է քաղաքակրթությունից եւ բազմաթիվ անոմալ երեւույթ է թաքցնում իր մեջ:

Չորս կանայք՝ հոգեբան, կենսաբան, տեղանքագետ եւ մարդաբան, անբացատրելի երեւույթների են բախվում: Առաջին գիտական արշավախմբի անդամները վերադառնում են՝ պատմելով դրախտային անկյունների մասին, որտեղ մարդու ոտք չի եղել: Երկրորդ եւ մյուս բոլոր արշավախմբերի անդամները տարբեր հանգամանքներում զոհվում են:

Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի փետրվարին:



© NEWS.am STYLE