Հայաստանի առաջին տիկինն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ դիզայներ Գեորգի Հարությունյանի հարսանիքին (ֆոտո/վիդեո)

10:05   28 սեպտեմբերի, 2017

Գեորգի Հարությունյանը լքել է ամուրիների շարքերը :) Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել դիզայների եւ նրա ընտրյալի՝ Հասմիկի հարսանիքը:

Հարսանիքների դիզայնով զբաղվող Գեորգին պսակադրվել է Սաղմոսավանքում:

Հարսանյաց խնջույքը շարունակվել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում:

Դիզայների հարսանիքին ներկա է գտնվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ, իհարկե, շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Մհերը, Արամ MP3-ը, Սոնան, Արմեն Երիցյանը, Լուսինե Պողոսյանը եւ այլք:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am STYLE