Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացել է 91 տարեկանում

09:11   28 սեպտեմբերի, 2017

91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, հայտնում է People-ը:

Հեֆները ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին Չիկագոյում: Բանակում ծառայելուց հետո նա կարճ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդի բաժնում, սակայն հետո որոշել է սեփական ամսագիրը ստեղծել:

Հեֆներին «Ամերիկյան կուռք» են անվանում: 1953 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Playboy ամսագրի առաջին թողարկումը՝ շապիկին դերասանուհի Մերիլին Մոնրոյի նկարով: Ամսագրում ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում բազմաթիվ աստղերի լուսանկարներ, հոդվածներ եւ հարցազրույցներ են տպագրվել, որոնց թվում են եղել Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Շերոն Սթոունը, Դենիս Ռոդմանը, Թոմի Հիլֆիգերը, Քեւին Սփեյսին, Ջոն Տրավոլտան եւ Բիլ Գեյթսը:



© NEWS.am STYLE