Լեոնարդո դի Կապրիոն Սկորսեզեի նոր ֆիլմում կմարմնավորի Թեոդոր Ռուզվելտին

13:37   28 սեպտեմբերի, 2017

Լեոնարդո դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում կմարմնավորի Թեոդոր Ռուզվելտին, գրում է Just Jared.-ը:
Սցենարը գրելու է Սքոթ Բլումը, որը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Համեղ աղբը», «Սրճարան Դոնս Փլամը», որտեղ Լեոն նույնպես դեր է ունեցել:

Սկորսեզեն եւ Լեո դի Կապրիոն միասին աշխատել են նաեւ «Ուոլ Սթրիթի գայլը», «Անիծյալների կղզին», «Ավիատոր», «Նյու Յորքի ավազակախմբերը» եւ մի շարք այլ ֆիլմերում: Նոր ֆիլմի թողարկման ժամկետը դեռեւս չի նշվում:

Ռուզվելտը Միացյալ Նահանգների նախագահն է եղել 1901-1909 թվականներին: 1906 թվականին նա Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել:



© NEWS.am STYLE