13:22 28 սեպտեմբերի, 2017Ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր լինել Իրինա Շեյքի հանդեպ: Ռուսաստանցի գեղեցկուհին հայտնվելու է մեքսիկական Vogue-ի հոկտեմբերյան համարի շապիկին:

31-ամյա մոդելը սեքսուալ զգեստներով կեցվածք է ընդունել ավազաբլուրների ֆոնին:

Իրինային լուսանկարել է Ջեյսոն Քիբլերը:
Ֆոտոսեսիան Joya Del Desierto («Անապատի մարգարիտը») պոետիկ անվանումն է ստացել:

Հիշեցնենք, որ օրերս Իրինան հայտնվել է Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդում: Նրան ընկերակցել են Դակոտա Ջոնսոնը, թենիսիստուհի Աննա Իվանովիչը եւ խոհարարական բեսթսելլերների հեղինակ Էլլա Միլսը:
Աղբյուրը՝ The fashionspot.com