Ինչպես ճիշտ սնվել աշնանը

15:09   2 հոկտեմբերի, 2017

Կա մի քանի միջոց, որոնք կիրառելով՝ ոչ միայն աշնան ընթացքում քաշ չեք հավաքի, այլեւ կազատվեք ավելորդ կիլոգրամներից: Դրա համար հարկավոր է մի քանի բան իմանալ:


Ինչպես ճիշտ սնվել աշնանը. թարմ բանջարեղեն

Սա հենց այն է, ինչը կօգնի լավ մարզավիճակում մնալ: Թարմ բանջարեղենը ձեր օրգանիզմին ուժ եւ էներգիա կհաղորդի եւ, իհարկե, կամրապնդի առողջությունը: Բացի այդ՝ հարկավոր է սննդակարգում անպայման սոխ եւ սխտոր ներառել, որոնք կօգնեն պայքարել աշնանային հիվանդությունների դեմ:

Աշնանը, երբ ցուրտ է եւ անձրեւ է գալիս, ոչ միայն տաք սուրճ կամ թեյ ես ուզում: Այդ ժամանակ օրգանիզմին ջերմություն է անհրաժեշտ, եւ ոմանք այն գտնում են տապակած սթեյքում կամ ոչ պակաս յուղոտ այլ ուտեստներում: Բայց դա լավագույն ընտրություն չէ. յուղոտ սնունդը ոչ միայն կարող է օրգանիզմում ճարպերի կուտակման պատճառ դառնալ, այլեւ ընդհանրապես վատ է առողջության համար:


Ոչ ոք չի ստիպում հրաժարվել սիրելի կոնֆետներից, բայց աշնանը դրանց այլընտրանք գտնելը դյուրին է: Ուշադրություն դարձրեք հատկապես մեղրին եւ հատապտուղներին: Դրանք ոչ միայն համեղ են, այլեւ օգտակար:

Ինչպես ճիշտ սնվել աշնանը. սննդակարգ

Իհարկե, ճիշտ սննդակարգի հետեւել պետք է միշտ, բայց աշնանը՝ հատկապես: Դիետոլոգները համակարծիք են, որ աշնանը հարկավոր է սնվել օրվա ընթացքում 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Հարկավոր է սննդակարգում ներառել կաթնաշոռ, ընկուզեղեն, շիլաներ:

Աղբյուրը՝ znaj.ua



© NEWS.am STYLE