Իր գինն իմացող կնոջ 10 պատվիրան

18:04   18 նոյեմբերի, 2017

Երբեք մի՛ վիճիր հիմարի հետ․ նա քեզ կիջեցնի իր մակարդակին եւ այնուհետեւ իր փորձով կհաղթի քեզ։

Երբեք մարդու վրա ցեխ մի՛ նետիր։ Հիշի՛ր, որ այն կարող է թիրախին չհասնել, իսկ քո ձեռքերն, այնումենայնիվ, կկեղտոտվեն։

Երբեք մի կասկածեք, որ հմայիչ եք։ Հիշեք՝ կշեռքը խաբում է, մարդիկ նախանձում են, իսկ հայելին առհասարակ ծուռ է։

Երբեք մի ասա «ես սխալվել եմ», ավելի լավ է ասա. «Տես է, ինչ հետաքրքիր ստացվեց․․․»։

Երբեք մի՛ վիրավորիր ինքնասիրությունդ, բայց, եթե արդեն արել ես, ցույց տուր, թե այն քոնը չէ։

Երբեք մի՛ մոռացիր, որ շահագործում են միայն նրան, ով դա թույլ է տալիս։

Երբեք մի՛ վիճիր տղամարդկանց հետ. նրանք․․.(տես կետ 1)։

Ասպետ ընտրելուց առաջ, քեզ արքայադու՛ստր դարձրու. ձիեր, միեւնույնն է, նա շատ ունի։

Մի՛ շտապիր հայտնել ընկերուհուդ այն,  ինչ թաքցնում ես թշնամուց, քանի որ բարեկամությունը հավերժ չի տեւում։

Եւ ամենակարեւորը՝ հիշիր, եթե սխալը կարելի է ուղղել, ուրեմն դու դեռ չես սխալվել։

Նյութի աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE