Ինչպե՞ս են տարբերվում դավաճանության պատճառները՝ կախված սեռից

22:09   18 նոյեմբերի, 2017

Սեռական բնույթի հաղորդումները համարվում են դավաճանություն

Այդպես են կարծում կանանց կեսն ու տղամարդկանց 30 տոկոսը՝ համաձայն հոգեբանների հետազոտությունների։ Ընդ որում, կանայք ավելի են նյարդայնանում նրանից, որ զուգընկերն ուրիշ աղջկան ուշադրություն է դարձրել զգայական տեսանկյունից, իսկ տղամարդկանց գրգռում է այն փաստը, որ զուգընկերուհին նման բան է գրում ուրիշ տղամարդու։

Ձանձրույթը  հարաբերություններում դավաճանության  ամենահաճախ հանդիպող պատճառն է

Պատճառներից  է  նաեւ կրքի բացակայությունը, նոր զգացողություններ ունենալու ցանկությունը եւ նույնիսկ զուգընկերոջից վրեժխնդիր լինելու զգացողությունը։ Այդ պատճառներում կինն ու տղամարդը համակարծիք են։

Տղամարդիկ դավաճանում են ինքնահաստատման համար

Նրանք ցանկանում են համոզել իրենք իրենց, որ կարող են սիրահետել շատ աղջիկների եւ դավաճանում են պարզապես նրա համար, որ կարող են։ Ընդ որում, նրանք կարող են միանգամայն երջանիկ լինել հարաբերություններում։

Կանայք ավելի հաճախ դավաճանում են, եթե հարաբերություններում երջանիկ չեն։

Այդ պատճառով նրանք իրենց մշտական զուգընկերոջը փոխարինող են փնտրում, իսկ դավաճանությունն օգտագործում են որպես ստուգում, թե արդյոք իսկապե՞ս նա լավն է։ Կանայք ենթագիտակցորեն պայքարում են մենության դեմ եւ չեն ձգտում գնալ «ոչ մի տեղ» չտանող ուղով։ Բայց եթե նոր սերը բոլոր առումներով ձեռնտու է, ապա գնում են նրա մոտ։

 

Նյութի աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE