Ազգային երգ ու պար, հարյուրավոր հանդիսականներ եւ բուռն էմոցիաներ. Գաֆեսճյան կենտրոնում տեղի ունեցավ «Գութան» փառատոնը (ֆոտո/վիդեո)

22:05   28 սեպտեմբերի, 2017

Ես խենթանում եմ իմ ազգի, մեր ազգային պարերի համար: Իսկական պարերի համար, ոչ թե նրանց, որոնք ոճային հարսանիքներին են պարում՝ անհասկանալի մեղեդիներով ու բառերով, այլ իսկական, ավանդական՝ բուռն էմոցիաներ առաջացնող:

Այսօր մեկնարկեց «Գութան» ազգագրական երգի ու պարի փառատոնը:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի այգում տոնը ոչ թե կայացավ, այլ եռաց մարդկանց էմոցիաներից ու քանակից:

Համերգը վարում էր ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը՝ ներկայացնելով իրար հետեւից բեմ բարձրացող համույթներին:

Խոսքով հանդես եկավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ինձ գրավեց «Ակունք» անսամբլը:

Արա Գեւորգյանը ներկայացրեց տաղանդավոր կոլեկտիվ, մի խոսքով՝ նոր «Նարեկ»:

«Նուբար» անսամբլը հիացրեց մեզ ոչ պակաս, քան «Ակունքը»:

Հանդիսատեսին, ինչպես նաեւ պարողներին հիացրեցին նաեւ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաեւ վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ» անսամբլները:



Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE