Քիմ Քարդաշյանը՝ Vogue Mexico-ի շապիկին եւ էջերում

11:16   29 սեպտեմբերի, 2017

Երեկ գրեցինք, որ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքը հայտնվելու է մեքսիկական Vogue-ի հոկտեմբերյան համարի շապիկին: Իսկ հետո արդեն մեզ ուրախացրեց Քիմ Քարդաշյանը: Հայուհին Twitter-ում պարբերականի շապիկի համար արված լուսանկար է հրապարակել, ինչպես նաեւ նկարներ՝ ամսագրի էջերից:


«Vogue Mexico-ի շապիկի նկարը: Ամսագրի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Մեքսիկայում երկրաշարժից տուժածներին»,- գրել է Քիմը:

Անցյալ շաբաթ Մեքսիկայում գրանցված երկրաշարժը 2-ից 8 մլրդ դոլարի վնաս է հասցրել դպրոցներին, բնակարաններին եւ մշակութային ժառանգության օբյեկտներին, այդ թվում՝ եկեղեցիներին: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է մեքսիկական կառավարությունը:


Աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է 331-ի: Մեխիկոյում 192 մարդ է զոհվել, Մորելոս նահանգում՝ 74, Պուեբլոյում՝ 45, Մեխիկո նահանգում՝ 13, Գերերոյում՝ 6, 1 մարդ էլ զոհվել է Օահակա նահանգում:



© NEWS.am STYLE