Մնաս բարով, Հենրիխ Մխիթարյան. Նիկոլայ Բասկովն ու Վիկտորիա Լոպիրյովան պատմել են առաջիկա հարսանիքի մասին

12:05   29 սեպտեմբերի, 2017

Վիկտորիա Լոպիրյովան, որին Հենրիխ Մխիթարյանի հետ սիրավեպ էին վերագրում, եւ երգիչ Նիկոլայ Բասկովը հյուրընկալվել են «Андрей Малахов. Прямой эфир» շոուին եւ պատմել առաջիկա հարսանիքի մասին: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ին` Գրոզնիում:


Արարողության վկաներն են լինելու Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը եւ երգչուհի Վալերիան: Անդրեյ Մալախովը ենթադրություն է հայտնել, որ Լոպիրյովայի հարսանեկան զգեստի հեղինակն անպայման Վալենտին Յուդաշկինն է լինելու: Հաղորդման հյուրերն էլ նշել են, որ, չեչենական ավանդույթների համաձայն, հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ չեն կարող համբուրվել եւ ալկոհոլ խմել: Այս դիտարկումը ստուդիայում ծիծաղ է առաջացրել:

Ի դեպ, Բասկովն այլեւս շիկահեր չէ, նա աստիճանաբար վերադարձնում է մազերի բնական գույնը:
«Կարծում եմ, որ առնական տեսք չունեմ Վիկայի հետ: Հիմա «բնական թխահեր» եմ լինելու»,- հայտարարել է Բասկովը:


Նիկոլայը հաստատել է, որ հարսանիքն իսկապես տեղի է ունենալու, բայց ոչ հոկտեմբերի 5-ին, ինչպես սպասվում էր: Հարսանիքի օրը փոխվել է երգչի մոր՝ Ելենա Բասկովայի պատճառով: Նա երիտասարդներին խնդրել է փոխել հարսանիքի օրը, քանի որ այն աստղի հոր հիշատակի օրն է: Սակայն աստղերը որոշել են պահպանել ինտրիգը. հարսանիքի օրվա մասին կհայտնեն ավելի ուշ: Ընդ որում՝ Բասկովը խոստացել է, որ երկու հանդիսություն կկազմակերպվի. մեկը՝ Գրոզնիում, մյուսը՝ Մոսկվայում:

Վիկտորիա Լոպիրյովան, իր հերթին, բավական կոշտ է պատասխանել իրենց զգացմունքների անկեղծության հարցում կասկածողներին:

«Ներեցեք մեզ մեր երջանկության համար եւ անցեք կողքով»,- խնդրել է մոդելը:



© NEWS.am STYLE