14:22 29 սեպտեմբերի, 2017Քորթնի Քարդաշյանը Փարիզ է մեկնել՝ մասնակցելու Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին, բայց դրանց, կարծես, չի հետեւում, այլ ժամանակ է անցկացնում 24-ամյա սիրեկանի՝ մոդել Յունես Բենջիմի հետ:

Հայուհին նրա հետ ծանոթացել է անցյալ տարի, բայց նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա մայիսին, երբ զույգը Կաննի կինոփառատոնի ժամանակ սկսեց բացահայտորեն ներկայանալ հանրությանը:
.jpg)
Այս անգամ Քիմի ավագ քրոջը նկատել են ֆրանսիացի պապարացիները:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղն ընկերոջ հետ զվարճացել է Փարիզի Դիսնեյլենդում:

Զույգը չի թաքնվել պապարացիներից, այլ հանգիստ գրկախառնվել է տեսախցիկների առջեւ:

Ի դեպ, մեկ օր առաջ նրանք ներկա են եղել ՊՍԺ-«Բավարիա» խաղին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի