Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացել երրորդ երեխայի մասին լուրերի հաստատումից հետո

14:44   29 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հանրությանն է ներկայացել երրորդ երեխայի մասին լուրերի հաստատումից հետո:

36-ամյա հայուհուն նկատել են ռեստորանից դուրս գալիս:


Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սպիտակ հագուստով եւ Manolo Blahnik-ից կոշիկով:


Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան են ունենալու: Նրանց դստերը հաջորդ տարվա հունվարի վերջին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը: Զույգը 45 հազար դոլար է վճարել 22-ամյա կնոջը, որը մշտական հսկողության տակ է:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE