101 կգ կշռող աղջիկը պատմել է, թե ինչպես է նիհարել (ֆոտո)

15:40   29 սեպտեմբերի, 2017

Esbeidy Barrera անունով աղջիկը ժամանակին կշռում էր 101 կիլոգրամ:

Սակայն երկու տարում նրան հաջողվեց նիհարել 36 կիլոգրամով: 

19-ամյա աղջիկն այժմ կշռում է 65 կգ եւ իրեն շատ երջանիկ զգում:

Իսկ գաղտնիքը մարզումների եւ ճիշտ սննդակարգի մեջ է: Աղջկա խոսքով՝ նա առավոտյան 5-ին է արթնանում, գնում է մարզումների, ժամը 8-ին՝ դասերի, իսկ դրանից հետո՝ աշխատանքի:

Նման խիտ գրաֆիկը, սակայն, օգնում է նրան համակարգել իր ճաշացանկն ու մարզումների ժամանակը: Շաբաթական երկու անգամ նա մարզասրահ է հաճախում եւ ուտում ոչ մեծ կալորիականությամբ սնունդ:

Աղբյուրը՝ BoredPanda



© NEWS.am STYLE